Դեկտեմբերի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կախաղան են բարձրացրել Շահլա Ջահիդին, ով մեղադրվում էր ամուսնու` ֆուտբոլիստ Նասիր Մահմեդխանի Լալ Սախարխիզանի սպանության մեջ:

Խաջիդա Ջադիդը, ով հայտնի է Շահլա Ջահիդ անվանմամբ, նշված մեղադրանքով ձերբակալվել է 8 տարի առաջ: Սակայն նա դիմել է կրկնակի հետաքննություն անցկացնելու պահանջով, ինչի պատճառով դատավճռի իրականացումը մի քանի անգամ հետաձգվել է:

Սակայն Իրանի գերագույն դատարանի եւ դատական համակարգի ղեկավարություն հրամանով դատավճիռն ի կատար է ածվել:

Amnesty International-ը հանդես էր եկել խնդրանքով` չեղյալ համարել Շահլայի նկատմամբ կայացրած մահվան դատավճիռը: