ԱՄՆ-ը ԵԱՀԿ գագաթաժողովից ամփոփիչ փաստաթուղթ է ակնկալում, որը կամրագրի պետությունների պարտավորությունները: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:
Նրա խոսքով, ժողովրդավարությունը գտնվում է ճնշման տակ, եւ շարունակվող հակամարտությունները շարունակում են մնալ չլուծված: Բազմավեկտոր մարտահրավերների լուծումը հնարավոր է միայն պետությունների աջակցությամբ:
«Ուստի մենք ուզում ենք արդյունքում գործուն փաստաթուղթ ստանալ, որը կամրագրի մեր պարտավորությունները, մշակել շրջանակային գործողությունների ծրագիր»,- ասել է Քլիթոնը:




























