ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն երկու եվրագավաթային խաղով որակազրկել է Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Երկրորդ հանդիպման որակազրկումը պայմանական է` երեք տարվա փորձաշրջանով:
ՈւԵՖԱ-ն այսպես է արձագանքել Այաքս-Ռեալ խաղում Ալոնսոյին եւ Ռամոսին դիտավորյալ կարմիր քարտ ստանալու Մոուրինյոյի հորդորին: Ալոնսոյին Մոուրինյոն անձամբ էր ասել, իսկ Ռամոսին` Դուդեկի եւ Կասիլյասի միջոցով:
Մոորինյոն նաեւ տուգանվել է 40 հազար եվրոյով: Ֆուտբոլիստները չեն որակազրկվել, սակայն Ալոնսոն ու Ռամոսը տուգանվել են 20 հազար, Կասիլյասը` 10 հազար, Դուդեկը` 5 հազար եվրոյով: Ռեալը տուգանվել է 120 հազար եվրոյով:





























