Wikileaks սկանդալային կայքի հրապարակումներից մեկի համաձայն ամերիկյան դիվանագետները կարծում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացի պաշտոնականից, թերեւս մեկ այլ՝ «իսլամիստական» գործողությունների ծրագիր է մշակում, գրում է Cumhuriyet թերթը:

Տհաճ արտահայտությունների շարքում, որոնց արժանացել է Թուրքիան, տեղական մամուլը ուշադրություն է դարձնում առաջին հերթին այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է, քանի որ ««արատավոր շրջանում լռված» վարչակազմը անհրաժեշտ բարեփոխումներ չի իրականացնում:

Ամերիկյան դիվանագետների կարծիքով, երկիրն ընթանում է «իսլամական պետության» ճանապարհով, ինչին նպաստում է վերնախավի քաղաքականությունը:

Իսկ Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ զրույցում նշել է, թե «Անկարան կրկնակի խաղ է խաղում միաժամանակ Իրանի ու Եվրամիության հետ»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Wikileaks-ը մոտ 250 հազար գաղտնի փաստաթուղթ է հրապարակել ամերիկյան դիվանագիտության վերաբերյալ: