Թուրքիայի կենտրոնական մասում դեկտեմբերի 1-ին շրջվել է բենզատարը, արդյունքում թափվել է 30 տոննա մազութը:

Քըրշեհիրից Անկարա մազութ տեղափոխող բեռնատարի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան շրջադարձի վրա եւ բախվել է պատին: Ողջ մազութը թափվել է 3 ժամվա ընթացքում, գրում է Cihan-ը:

Մազութը նավթավերամշակման «Բաթման Թեթրոլ» գործարանի արտադրանքն է: