Այսօր` դեկտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը ՀՀ նախագահը շնորհակալությամբ ընդունել է: