Անվտանգության ուժերի 9 աշխատակից է զոհվել, 12–ը վիրավորվել  Անբար նահանգում աշխարհազորայինների կենտրոնակայանի վրա «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով, փոխանցում է «Սինհուան»՝ վկայակոչելով նահանգի անվտանգության մարմիններում աղբյուրին։

Վաղ առավոտյան ԻՊ–ի 4 գրոհայիններ կատաղի փոխհրաձգությունից հետո կենտրոնակայանի հսկիչ անցակետի մոտ պայթեցրել են իրենց մահապարտի գոտիները։

Հարձակման հետեւանքով անվտանգության ուժերի 9 աշխատակից զոհվել է, եւս 12 մարդ վիրավորվել է, զոհվել են նաեւ հարձակվողները, որոնց չի հաջողվել հասնել կենտրոնակայանի գլխավոր շենքերին, նշել է աղբյուրը։