ԱՄՆ–ն եւ Ֆրանսիան համաձայնության են եկել Սիրիայի համար հետպատերազմական «ճանապարհային քարտեզի» համատեղ մշակման հարցում։ Այս մասին Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է AP–ն։

Նրա խոսքով՝ 2 երկրները ընդհանուր տեսակետ ունեն՝ կապված Մերձավոր Արեւելքում անվտանգության եւ կայունության հարցերի հետ։

Մակրոնը ընդունել է Թրամփի հետ սուր տարաձայնությունների առկայությունը, երբ խոսքը վերաբերում է Կլիմայի փարիզյան համաձայնագրին։ Սակայն նշել է, որ ինքն ու Թրամփը կարողացել են քննարկել, թե ինչպես ավելի լավ պայքարեն «թշնամիների սպառնալիքների դեմ, որոնք փորձում են մեզ ապակայունացնել»։