ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է բաց պահել Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից դուրս գալու իր որոշումը վերանայելու հնարավորությունը։ Ըստ որում՝ նա նշել է, որ եթե դա տեղի չունենա, ապա սարսափելի ոչինչ չի լինի, փոխանցում է AP–ն։

Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը նշել է, որ «Փարիզյան համաձայնագրի ենթատեքստում ինչ–որ բան կարող է տեղի ունենալ»։ «Տեսնենք, թե ինչ կլինի»,– նշել է նա։

Մակրոնն ընդունել է այս հարցում Թրամփի հետ տարաձայնությունների առկայությունը, սակայն նշել է, որ երկրները «ընդհանուր նպատակներ ունեն», եւ տարաձայնությունները չպետք է ազդեն մյուս ոլորտների վրա։