Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները՝ տիկնանց հետ կընթրեն Էյֆելյան աշտարակի վրա գտնվող փարիզյան հայտնի Jules Verne ռեստորանում։ 120 մետր բարձրությամբ գտնվող ռեստորան  կարելի հասնել մասնավոր վերելակով։

Էմանուել Մակրոնի խոսքով՝ սա կլինի «ընթրիք ընկերների միջավայրում»։

Հայտնի շեֆ խոհարար Ալեն Դյուկասի ռեստորանն առաջարկում է ֆրանսիական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ։ 115 մետր բարձրության վրա ռեստորանի պատուհաններից բացվում է Փարիզի համայնապատկերը։

Նշենք, որ Փարիզ Դոնալդ Թրամփի այցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակն այսօր փակ է եղել։