Սիրիան միջազգային մասնագետների ներկայությամբ հունիսին ոչնչացրել է վերջին ավիացիոն անգարը, որտեղ քիմիական զենք է արտադրվել։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը նշել է, թե Սիրիայից քիմիական զենքի ոչնչացման մասին փաստաթղթերի ստացումը կարելի է համարել «զգալի առաջընթաց այդ ուղղությամբ»։




























