Մադրիդի Ռեալի պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի առաջնության մեկ խաղով որակազրկվել է: Բարսելոնայի հետ խաղում Ռամոսը կոպիտ գործեց Մեսիի դեմ եւ կարմիր քարտ ստացավ: Բացի այդ նա հարվածեց Պույոլին եւ Չավիին: Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի Վալենսիայի հետ հանդիպումը: