Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում վաճառքի տվյալները։

Նյու Յորքի (NYMEX) բորսայում  WTI թեթեւ նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը նվազել է 0.17 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 46.00 դոլարի։ 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել են 0.10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.37 դոլարի։