ԵԱՀԿ-ն դրական դեր չի խաղացել Ղրղըզստանի հարավում արյունալի բախումները կանխելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի ԱԳ նախարար Վլադիմիր Նորովը ԵԱՀԿ գագաթաժողովում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

«Խոսելով իրադարձությունների հետաքննության միջազգային անկախ հանձնաժողովի մասին՝ կուզենայի նկատել, թե այդ խումբը գրեթե ոչ մի լիազորություն չունի ո՜չ ՄԱԿ-ից, ո՜չ ԵԱՀԿ-ից: Հարց է ծագում՝ ով եւ ինչ մակարդակով է դիտարկելու այդ խմբի արդյունքները: Այդ հարցի պատասխանը մենք դեռ չունենք»,- ասել է նա:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ղրղըզստան հարավում՝ Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում ազգամիջյան բախումներ էին եղել ուզբեկների եւ ղրղըզների միջեւ: