Երեւանի կենդանաբանական այգին երեւանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջեւ մշտապես բաց են: Այս տարի եւս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին:
Ապրիլ-հունիս ամիսներին Երեւանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից եւ արեւելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ:
Պարբերաբար զբոսաշրջային խմբեր են այցելում նաեւ Եվրոպայից, մասնավորապես՝ Իսպանիայից, Հունաստանից ու Ֆրանսիայից:
Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների եւ տարբեր կրթական կառույցների հետ՝ նշված ժամանակահատվածում կենդանաբանական այգում կազմակերպվել են մի շարք սոցիալական նշանակության ծրագրեր, որոնց ընթացքում այստեղ եղել են նաեւ տարբեր երկրներից Հայաստան ժամանած «Արի տուն» ծրագրի երիտասարդ մասնակիցներ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն միջազգային ճամբարի սաներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ ուրիշներ:




























