Թուրքիան արգելել է գերմանացի խորհրդարանականների՝ հուլիսի 17-ին ծրագրված այցելությունը Կոնիա՝ ՆԱՏՕ-ի ռազմակայան, որտեղ գերմանական կոնտինգետն է տեղակայված, հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Spiegel-ը։
Spiegel-ի տեղեկություններով, Գերմանիայի ԱԳՆ-ն է տեղեկացրել բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի այցելության չեղարկման մասին։
Մերժումը ստացվել է բանավոր նոտայի ձեւով, որում ասվում է, որ Թուրքիայի ու Գերմանիայի միջեւ հարաբերությունները հիմա այնքան լարված են, որ խորհրդարանականների այցելությունը ցանկալի չէ։




























