Հուլիսի 14-ին Երեւանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության եւ մարդու իրավունքների դեպարտամենտի պետ Անատոլի Վիկտորովը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում եւ Մարդու իրավունքների խորհրդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը:

Խորհրդակցությունների ավարտին ՌԴ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: