Ոստիկանության համակարգում այսօր՝ հուլիսի 15–ին տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սյունիք մարզի Մեղրի քաղաքի ոստիկանապետը նշանակվել է  Գորիսի ոստիկանապետ։ Փոխատեղումներ են եղել նաեւ Եղեգնաձորում եւ Վայքում։ Եղեգնաձորի ոստիկանապետը նշանակվել է Վայքում, Վայքինը՝ Եղեգնաձորում։

Նշենք, որ մասնավորապես, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Գրիգորյանը, Վայքի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Մանվել Դավթյանը: Գորիսի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Թադեւոսյանը, իսկ Մեղրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արա Դավթյանը: