Բեռլինը «խուճապահար է եւ կատաղած» Եգիպտոսում գերմանացի զբոսաշրջիկների սպանության պատճառով, որոնք Հուրգադայում զոհ դարձան դանակով զինված տղամարդուն։ Այս մասին հայտարարել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, հաղորդում է Reuters-ը։
«Հուրգադայում Գերմանիայի երկու քաղաքացիներ են սպանվել։ Մեզ հայտնի տեղեկության համաձայն՝ հարձակման թիրախում արտասահմանցի զբոսաշրջիկներն են եղել, ինչն ընդգծում է տվյալ ակտի խարդախ եւ քրեական բնույթը, որը մեզ տխրեցրեց, խուճապի մատնեց եւ զայրացրեց»,-ասել են արտաքին գերատեսչությունում։




























