Georgian airways ընկերության շաբաթական չորս չվերթների կրճատման մասին ռուսական կողմի որոշումը ռուսական ընկերությունների շահերի լոբի է։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռոբերտ Օգանեսյանը, փոխանցում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։

«Առայժմ չեմ կարող հստակ ասել, թե քանի միլիոն կլինի դա, քանի որ պետք է մանրամասն հաշվարկել՝ հյուրանոցներ, փոխհատուցումներ եւ այլն։ Դա ռուսական ընկերությունների շահերի լոբի է»,- ասել է նա։

Նրա խոսքով, ուղեւորները փոխում են ձեռք բերված տոմսերը այլ չվերթների տոմսերով կամ էլ հանձնում են դրանք։

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ «Վրացական ավիաուղիներ» ընկերության թռիչքները Ռուսաստան սահմանափակվելու են՝ Ժուկովսկի օդանավակայանից Վրաստան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ՝ Թբիլիսիի կողմից չհամաձայնեցված չվերթներին ի պատասխան։ Գերատեսչությունում բացատրել են, որ մայիսից սկսած վրացական իշխանությունները չեն թույլատրում ռուսական ավիաընկերություններին մերձմոսկովյան օդանավակայանից չորս չվերթ իրականացնել։