Այսօր` դեկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Մամուլի շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի  62 ՍՍ 642 համարանիշի, «Լեքսուս» (ՋԻՓ) մակնիշի 77 PP 877 համարանիշի եւ «ՎԱԶ 2101» մակնիշի 63 ԼԼ 980 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով նշված հատվածում հսկայական խցանումներ են առաջացել:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր ձեռնարկում են միջոցներ, որպեսզի արագ բացեն խցանումները:

Վթարի վայր ժամանեց նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ով տեղազննման աշխատանքներ է կատարում, իսկ ՃՈ աշխատակիցները փորձում են ճշտել վարորդների ինքնությունը: «Թեպետ ՃՈ տեսուչը պնդում էր, որ վթարի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, այնուամենայնիվ, ես վթարի վայրում արձանագրել են վիրավոր մի երիտասարդի, ով վթարված ավտոմեքենաներից մեկում է եղել»,- նշեց Գագիկ Շամշյանը:

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի