Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում լրատվամիջոցների համար նախատեսված ընդունելությանը ելույթ կունենա ֆինն խուլ ռեփեր Մարկո Վուորիհեյմոնը, ով ավելի հայտնի է «Սայնմարք» կեղծանունով, հաղորդում է Աստանայում Ֆինլանդիայի դեսպանատունը:

Դեկտեմբերի 2-ին կայանալու է ԵԱՀԿ-ի միջոցառումը հաշմանդամների իրավունքների վերաբերյալ` «Ֆարխի» ռեստորանում, քաղաքացիական կազմակերպությունների եւ ռեփեր Սայնմարքի մասնակցությամբ: Վերջինս նշանակվել է Ֆինլանդիայի արտգործնախարարի հատուկ բանագնաց՝ ֆիզիկական արատներով մարդկանց իրավունքների հարցերով:

Սկսած սեպտեմբերից Սայնմարքն արդեն ավելի քան 30 երկրներում ելույթներ է ոեենցել Ալեքսանդր Ստուբի հատուկ բանագնացի կարգավիճակով: