Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Աստանայում մասնակցում է ԵԱՀԿ գագաթաժողովին, ելույթ կունենա դեկտեմբերի 2-ին:

Գագաթաժողովի վերջին օրը ելույթ կունենա նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

Իսկ  այսօր Նազարբաեւի անունից ընդունելություն կկազմակերպվի՝ ի պատիվ գագաթաժողովի մասնակից երկրների:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել: