Հուլիսի 16-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտեճանապարհին՝ «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 48-րդ կմ-ում «Range Rover Sport» մակնիշի 10 MN 045 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել ծառին եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1984 թ. ծնված Գ. Ե.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետեւ՝ «Աստղիկ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել երթեւեկելի գոտի եւ տեղափոխել քարշակի վրա: