Չինաստանում դանակով զինված տղամարդը Շենչժեն քաղաքում հարձակվել է խոշոր խանութի այցելուների վրա: Հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Հանցագործին հաջողվել է նաեւ վիրավորել խանութի 9 հաճախորդի: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Պարզվել է, որ նա քաղաքի 30-ամյա բնակիչ է, գրում է ՏԱՍՍ-ը:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները: