Ռուս դերասան, Մոսկվայի էստրադայի եւ թատրոնի տնօրեն Գենադի Խազանովը նշում է իր 65 ամյակը: Նա ծնվել է Մոսկվայում 1945 թվականին, հրեաների ընտանիքում եւ նրա ծնողները բաժանվել են իր ծնվելուց անմիջապես հետո:

Խազանովը փորձել է ընդունվել Մոսկվայի թատերական համալսարանները, սակայն կտրվել է եւ դարձել Կույբիշեւի անվան խոհարարական տեխնիկումի  ուսանող: Այնտեղ էլ ստեղծվել է Խազանովի առաջին` «Խոհարարական  տեխնիկումի ուսանողի կերպարը»:

1997 թվականից նա ղեկավարում է Մոսկվայի էստրադայի թատրոնը:

Դերասանին շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: