Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի շրջանում քիչ առաջ կրկին բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ PKK-ի անդամ քուրդ զինյալների միջեւ։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejikboyut կայքէջը։

Տեղեկությունների համաձայն՝ թուրքական զինված ուժերը Հաքքարիի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ փոխհրաձգության մեջ են մտել Քազանի դաշտավայրում հայտնված PKK-ի անդամ քուրդ զինյալների հետ։ Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը քուրդ զինյալների դեմ իրականացվող օպերացիային օդային աջակցության ապահովելու համար օդ է հանել նաեւ ուղղաթիռներ։ Ներկա պահին Հաքքարիում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների մեջեւ ռազմական բախումը շարունակվում է։