ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Թեհրանի համաձայնությունը՝ բանակցություններ վարել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ:

«Մենք ուրախ ենք, որ Իրանը համաձայնել է հանդիպել Ժնեւում: Իրանի համար դա հնարավորություն է նստել սեղանի շուրջ եւ քննարկել հարցեր, որոնք հուզում են միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ատոմային ծրագրի շուրջ»,- ասել է Քլինթոնը:

Նոյեմբերի 30-ին ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել էր, թե միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ՉԺՀ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցություններ է վարելու Իրանի հետ Ժնեւում դեկտեմբերի 6-7-ին: