Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը  աղետ չի տեսնում WikiLeaks-ի կայքէջում ամերիկացի դիվանագետների ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ։ Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Սրա նման արտահոսքեր եղել են նաեւ նախկինում, դրա համար էլ ես սրանում ոչ մի աղետ չեմ տեսնում»,- Rosbalt-ի փոխանցմամբ ասել է Պուտինը։

Նրա խոսքով, որոշ փորձագետներ կարծում են, որ ինչ-որ մեկն  արհեստականորեն փչում է WikiLeaks-ը, որպեսզի դա հետագայում օգտագործի քաղաքական նպատակներով։ Դա վարկածներից մեկն է եւ փորձագետների կարծիքը։

«Դիվանագիտական ծառայությունները պետք է ուշադիր լինեն իրենց ծառայողական նամակագրության հանդեպ»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks ինտերնետ-ռեսուրսը հրապարակել էր ամերիկացի դիվանագետների գաղտնի-ծառայողական փաստաթղթեր եւ նրանց նամակները։