Հայաստանի կառավարությունը դեռեւս 2009-ին որոշում է ընդունել Սիսիան քաղաքի մոտ ստեղծել «Զորաց քարեր» պատմա-մշակութային արգելոցը: Այդ տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնք վերաբերում են մ.թ.ա. 2-1 հազարամյակներին:
Պատմական ժառանգության պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 2 եւ 4 հոդվածներով, պետությունը պատմական ժառանգության պաշտպանության եւ պահպանման քայլեր է ձեռնարկում: «Զորաց քարեր» արգելոցի ստեղծումն այդ դրույթի իրագործումն է:
Արդեն որոշված է արգելոցի տարածքը: Այն կզբաղեցնի 50 հեկտար: Սիսիան քաղաքն այդ նպատակով արգելոցին նվիրել է 7,95 հեկտար համայնքային հողեր:




























