Բելգիական VRT հեռւոստաընկերության եթերում De Pappenheimers ինտելեկտուալ խաղին մասնակցած Բելգիայի «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության փոխնախագահ եւ ֆլամանդական խորհրդարանի նախագահ Ժան Փիթեր Փաումանսը ցնցել է Թուրքիան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  խաղի ժամանակ հետեւյալ հարցն է տրվել, թե Վոլտերը աշխարհի ո՞ր ազգն էր համարում ամենագարշելին, ինչին  ի պատասխան բելգիացի քաղաքական գործիչը նշել է. «Թուրքերը»:

Մյուս մասնակիցը զարմացած հարցրել է թե նա, իրոք, չգիտե՞ր, որ հարցի պատասխանը հրեաներն են, ինչին Ժան Փիթեր Փաումանսն արձագանքել է. «Գիտեի, բայց խիզախություն չունեցա դա ասելու»:

Սկանդալային այս դեպքին արձագանքել է Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն՝ հայտնելով թուրք հասարակության մտահոգությունը նման հարցերի եւ պատասխանների համար։  Թուրքերին վիրավորած գործիչը խոստացել է թուրք դեսպանին, որ խնդրի հետ կապված հանդես կգա թուրքերին սփոփող հայտարարությամբ։