Amazon-ը դադարեցրել է տրամադրել հոսթինգի ծառայություններ սկանդալային Wikileaks կայքին: Այդ մասին հայտնել է ամերիկյան Սենատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Ջո Լիբերմանը, գրում է Ֆոկուսը:
Ինտերնետի միջոցով առեւտրի համաշխարհային առաջատար Amazon-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել է, որ նոյեմբերի 28-ին Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերը, որոնք ամերիկյան դեսպանությունները ուղարկել են Վաշինգտոն:





























