Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում սկսվել է ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովի աշխատանքների երկրորդ օրը: Այսօր, դեկտեմբերի 2-ին սպասվում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ելույթները: Գագաթաժողովի մասնակիցները կընդունեն ամփոփիչ հայտարարություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին գագաթաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նրանք համաձայնել են, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ ավելի վճռական ջանքերի ժամանակը:





























