Օրերս Հանրապետական հիվանդանոցում ցավալի դեպք է գրանցվել՝ մահացել է հինգ օրական երեխա, ինչը, նրա ծնողների պնդմամբ, բժիշկների մեղքով է եղել:
Թերթը Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկել երեխայի մահվան պատճառը պարզելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ: «Ես խումբ եմ ստեղծել հեղինակավոր մասնագետներից, ինքս եմ անձամբ զբաղվելու որպես խմբի անդամ, հասկանամ ինչ է տեղի ունեցել հիվանդանոցում, ծննդկանի հետ, ոնց է եղել, որ այդպիսի վատ վերջ է ունեցել: Եւ ասեմ Ձեզ, որ ես օբյեկտիվ պատասխան կտամ»: Այսինքն բժիշկները կպատժվե՞ն, թե՞ կկոծկվի փաստը: «Ես ոչ մի անգամ, երբ որ բժիշկը մեղավոր է եղել, չեմ թաքցրել: Բազմաթիվ բժիշկներ են իմ առաջարկությամբ աշխատանքից ազատվել, դա իմ պարտականությունն է: Պետք է բոլորը հասկանան, որ դա ասվելու է, չի թաքցվելու; Եթե պարզվի, որ հիվանդանոցի վարչակազմը թերություն ունի, եւ այդ պատճառով է եղել, անպայման կպատժվեն»,-վստահեցրել է նախարարը:





























