Թուրքիան պատրաստ է Ղրղըզստան ուղարկել իր ոստիկաններին` տեղացի իրավապահներին օգնելու համար, դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵԱՀԿ ոստիկանական առաքելությունը՝ բաղկացած 31 մարդուց, աշխատելու է Ղրղըզստանում 2011թ. ընթացքում: Ոստիկանների խնդիրն է խորհրդակցություն ցուցաբերել իրավապահներին:

Ղրղըզստանում իրավիճակը լարված է ապրիլից, երբ երկրում իշխանությունը վերցրին ընդդիմադիր ուժերը, իսկ նախագահ Կուրմանբեկ Բակիեւը ստիպված էր փախչել երկրից: Դրանից հետո քանիցս զանգվածային անկարգություններ եղան, որոնք մեծաթիվ զոհերի հանգեցրին: