Այսօր, դեկտեմբերի 2-ին կայանալիք վեց հանդիպումներով ակավարտվի բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարը: Խմբերում ընդգրկված 36 ակումբներից 32-ը պայքարը կշարունակեն փլեյ օֆում` 1/16-րդ եզրափակիչում:

Երեւանի Հատիսը, որը F խմբում տանուլ տվեց բոլոր հանդիպումները` Նովոսիբիրսկի Դինամո-ԳՈւՎԴ-ին եւ Իսրայելի Էլիտզուրին միավորների լավագույն տարբերության շնորհիվ 32 թիմերի մեջ է: Վերջնարդյունքում Հատիսը կարող է լավագույն դեպքում լինել 31-րդը, իսկ դա նշանակում է, որ 1/16-րդ եզրափակիչում հանդիպելու է մրցաշարի երկրորդ լավագույն թիմի հետ: