2010 թ. նոյեմբեր ամսին Հայաստանի տարածքում արձանագրվել է 202 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 264-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 192 դեպք, որոնց հետեւանքով 30 մարդ զոհվել է, 280-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























