Դեկտեմբերի  1-ին, ժամը 17.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 5 տանը հայտնաբերվել է 39-ամյա Կարապետ Զաիզյանի դին եւ անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային հրդեհային տեսչության տեսուչը:

Նախնական տվյալներով` Կ.Զաիզյանը ծխախեղդ է եղել, իսկ մահվան պատճառ է հանդիսացել կիսաայրված ներքնակի ծուխը: