Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու լավ հնարավորություններ ունի:
«Մեր մրցակիցները, որոնք նույնպես հավակնում են այդ իրավունքին անհրաժեշտ ամեն ինչ արդեն ունեն: Սակայն ինչու անցկացնել մրցաշարն այնտեղ, որտեղ ամեն ինչ արդեն կա: ՖԻՖԱ-ի փիլիսոփայությունը հենց խաղի տարածման մեջ է»,- ասել Պուտինը: Նա նաեւ նշել է, որ վերջերս լրատվամիջոցները ՖԻՖԱ-ի անդամների վրա «կեղտ են լցրել»: Լարի Քինգի հարցի, թե ով է արել դա, Պուտինը պատասխանել է, որ նկատի ունի ВВС-ն: Բրիտանական հեռուստաընկերությունը նոյմեբերի 39-ին ցուցադրել էր ՖԻՖԱ-ի կոռուպցիայի մասին հաղորդում: Մեծ Բրիտանիան եւս հավակնում է 2018-ի աշխարհի առաջնության անցկացմանը:
«Անհրաժեշտ է ապացուցել մեղադրանքները», - ասել է Պուտինը` հաստատելով, որ չի մեկնի Ցյուրիխ: «Ես սիրում եմ ֆուտբոլ», - նշել է Պուտինը:




























