2010թ. աշխարհի լավագույն թենիսիստուհի է ճանաչվել բելգիացի Քիմ Քլիսթերսը, հաղորդում է Թենիսի կանանց ասոցիացիայի պաշտոնական կայքը:
27-ամյա Քլիսթերսը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն թենիսիստուհի: Նախորդ անգամ այդ գնահատականին նա արժանացել էր 2005-ին:
Այս տարի Քլիսթերսը դարձել է հինգ մրցաշարի, այդ թվում ԱՄՆ Բաց առաջնության հաղթող:





























