ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման WikiLeaks-ի արտահոսքերի մասով պատասխանատու է նշանակել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Գաղտնի տվյալների տարածումը կանխելու եւ արտահոսքի հետեւանքների դեմ պայքարելու գործը հանձնարարվել է Ռասել Թրեվերսին՝ ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տեղեկատվական բաժանմունքի ղեկավարներից մեկին։ Թրեվերսը տեղեկատվական անվտանգության ոլորտի հմուտ փորձագետ է։ Ինչպես նշում է AFP-ն, սեպտեմբերի 9/11-ի ահաբեկչություններից հետո Ռասելը զբաղվում է ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին տեղեկություններ հավաքելով։

WikiLeaks կայքէջը համաշխարհային հռչակ ձեռք բերեց այն բանից հետո, երբ հրապարակեց ամերիկյան մի քանի հարյուր հազար գաղտնի փաստաթղթեր։