Այսօր, դեկտեմբերի 2-ին շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության մասնակիցները ժամանում են Թուրքիա: Վաղը, դեկտեմբերի 3-ին այս երկրի Անթաքիա քաղաքում տեղի կունենա աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին տուրը կանցկացվի դեկտեմբերի 4-ին: Նոկաուտ մրցակարգով մրցաշարի առաջին շրջանի` 1/32 եզրափակիչի 64 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Առաջնության բոլոր մասնակիցները` http://wwcc2010.tsf.org.tr/en/players:
Էլինա Դանիելյանի առաջին մրցակիցը կլինի ռուսաստանցի Տատյանա Շադրինան, Լիլիթ Մկրտչյանինը` չինացի Ցզյան Սյաովեն:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը: Աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին:




























