Ցյուրիխում սկսվել է 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության թեկնածու երկրների հայտերի շնորհանդեսը: Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն, ելույթ ունենալով ՖԻՖԱ-ի գործկոմի առջեւ, հայտարարել է, որ Իսպանիան ու Պորտուգալիան արդեն հաջորդ ամիս կարող են ընդունել աշխարհի առաջնությունը:
Սապատերոն վստահ է, որ երկու երկրներն էլ արդեն այժմ ունեն անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքը: Գերազանց տրանսպորտային համակարգը ներառում է 50 ժամանակակից օդանավակայաններ, որոնք միավորում են ամբողջ Եվրոպան: Ամեն տարի Իսպանիա է ժամանում 70 միլիոն տուրիստ, իսկ ֆուտբոլային ստադիոնները չափանիշային են:





























