Քալիֆորնիայում մահացել է 90-ամյա Բարբարա Սինատրան՝ Ֆրենկ Սինատրայի չորրորդ ու վերջին կինը։

TMZ-ի փոխանցմամբ, Բարբարան մահացել է ամուսնու մահից 20 տարի հետո։ Բարբարան ու Ֆրենկը ամուսնացել էին 1976-ին։ Դա Սինատրայի ամենաերկարատր ամուսնությունն էր, որը շարունակվել է գրեթե 22 տարի։ Զույգը համատեղ զավակներ չի ունեցել։

Բարբարա Սինատրան հիմնել էր երեխաների հետ դաժան վարվեցողության զոհերի պաշտպանության հիմնադրամ։