Ադրբեջանի մայրաքաղաքում սարսափելի սպանություն է կատարվել:
Բաքվի Բինագադի շրջանի բնակիչ Էմին Շահբալաեւը դեկտեմբերի 2-ի առավոտյան գլխատել է իր մորը՝ 57-ամյա Նուրիա Բիլալովային:
Դրանից հետո նա հանել է մոր աչքերը: Սահմռկեցուցիչ արարքից հետո երիտասարդը թաքնվել էր դեպքի վայրից:
Ոստիկանությունը որոնում է հանցագործին, իսկ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանությունում հաղորդում են, որ հանցագործություն կատարած Շահբալաեւը հոգեկան հիվանդ է, հաղորդում է APA գործակալությունը:





























