Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հերքել է այն տեղեկությունը, թե իր երկիրը պատրաստ է ապաստան տալ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասաջին:
Կորրեան քննադատել է Ասանջի գործողությունները: «Եթե հետագայում էլ անպատիժ կերպով նման բաներ լինեն, դա կարող է հանգեցնել շատ ծանր հետեւանքների»,- ասել է Էկվադորի ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Էկվադորի ԱԳՆ-ն պատրաստակամություն էր հայտնել ապաստան տալ Ջուլիան Ասանջին, ում մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ:
Ինտերպոլը Շվեդիայի հարցումով միջազգային հետախուզում է հայտարարել Ասանջի նկատմամբ:




























