ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն անգլիական շնորհանդեսի ժամանակ մի քանի անգամ բարձրաձայն իր հիացմունքն է արտահայտել:

2018թ. աշխարհի առաջնության անցկացման հայտի անգլիական շնորհանդեսը կարճատեւ ելույթներով ներկայացրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, արքայազն Ուիլյամը եւ Դեւիդ Բեքհեմը: Անգլիական հայտին էկրանից իրենց աջակցությունն են հայտնել Պրեմյեր լիգայի մարզիչներ Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը եւ Ռոբերտո Մանչինին:

Փորձագետների կարծիքով, Անգլիայի շնորհանդեսն ամենաուժեղն է ստացվել: Անգլիայից բացի Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ հայտը ներկայացրել է Իսպանիայի վարչապետ Սապատերոն: Ռուսաստանի հայտի շնորհանդեսին Վլադիմիր Պուտինը չի մասնակցել, սակայն հաղթանակի դեպքում անպայման մեկնելու է Ցյուրիխ: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ Պուտինի ինքնաթիռը սպասում է հրահանգի:

Հաղթող երկիրը հայտնի կդառնա առաջիկա ժամերին: