Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` դեկտեմբերի 2-ին նիստում որոշել է գումար հատկացնել, Հայաստանի որոշ գյուղերում համայնքապետերի ընտրություններ կազմակերպելու համար:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. դեկտեմբերի 12-ին կայանալիք Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա, Ջրաշենի, Լոռու մարզի Վահագնի, Մեղվահովտի, Վայոց Ձորի մարզի Ռինդի, 2010թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ճարճակիսի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ ԿԸՀ-ին եւ ՀՀ ոստիկանությանը հատկացվել է համապատասխանաբար 3.028.990 եւ 398.487 դրամ։