2009 թ. հուլիսի 14-ին Սարատովկա գյուղի բնակիչ Ռաֆայել Դ.-ն ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերն իր անասնագոմից 4 գառ են գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 26-ամյա Վիտալի Դ.-ն:

Պարզվել է նաեւ, որ Վիտալի Դ.-ն գառները վաճառել է Արմավիրի մարզի բնակիչներ Ռուստով Խ.-ին եւ Ռաֆիկ Մ.-ին:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: