Վլադիմիր Պուտինը Ցյուրիխում հայտարարել է, որ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության հյուրերի համար մուտքը Ռուսաստան կլինի առանց վիզայի, իսկ տրանսպորտը երկրի տարածքում` անվճար:
Ռուսաստանի հաղթանակից հետո Պուտինը հատուկ ժամանել է Շվեյցարիա:
Պուտինը շնորհակուլություն է հայտնել ՖԻՖԱ-ի Գործկոմին վստահության համար եւ նշել, որ ֆուտբոլը Ռուսաստանում հսկայական ժողովրդականություն է վայելում: Նա հիշեցրել է, որ նույնիսկ Լենինգրադի շրջափակման տարիներին մարդիկ ֆուտբոլ էին խաղում:





























